Միջազգային Քաղաքականություն 

Ինչու է Մոսկվան շփվում «Թալիբան» շարժման հետ

analitik.am

 

Մոսկվան ավելի վաղ նախազգուշացրել է, որ Աֆղանստանում իրավիճակը կվատթարանա ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, ուստի յոթ տարի առաջ սկսել է կարգավորել կապը թալիբների հետ: Դա անհրաժեշտ էր Ռուսաստանին, որպեսզի շարժման ներկայացուցիչներին փոխանցեր տարածաշրջանում անվտանգության ոլորտում իր մտահոգությունները: Այս մասին ասել է Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը:

«Եկեք վերադառնանք Աֆղանստանում տեղի ունեցած իրադարձությունների մեծ ռազմավարական արդյունքներին: Մի քանի տարի առաջ կար ամերիկյան ռազմաբազաների ցանց, և նրանց մեծ մասը ռազմավարական կապ չունեցավ Աֆղանստանի հետ, նրանք կենտրոնացնում էին ուժերն ամբողջ տարածաշրջանի վրա, ներառյալ մեր, Կենտրոնական Ասիան, Իրանը, Պակիստանը և Չինաստանը: Ո՞ւր են այդ բազաները: Դրանք չկան, և դրանով ամեն ինչ ասված է»,-ասել է Կաբուլովը:

Ըստ նրա, այժմ Մոսկվայի համար դժվար կլինի երկխոսություն կառուցել թալիբների հետ, եթե ավելի վաղ կապ չհաստատվեր: Կաբուլովը շեշտել է, որ Ռուսաստանը կարող է խոսել Աֆղանստանում գործող ցանկացած ուժի հետ:

 

Նույն շարքից