Միջազգային Քաղաքականություն 

Հայիթիի նախագահի սպանության գործով բերման է ենթարկվել ևս երկու կասկածյալ

analitik.am

 

Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության կասկածանքով ձերբակալվածների թիվը հասել է 23-ի: Այս մասին հայտնում է երկրի ոստիկանությունը՝ նշելով, որ օրերս ևս երկու հոգու է բերման ենթարկել:

«Դատական ​​ոստիկանության կենտրոնական վարչությունը Հանրապետության նախագահ Ժովենել Մոիզիի սպանության գործի հետաքննության հետ կապված երկու մարդու է բերման ենթարկել: Այդ անձանցից յուրաքանչյուրի տներում խուզարկություններ են կատարվել»,-ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հարձակվողների տներում հսկայական քանակությամբ հրազեն է հայտնաբերվել:

 

 

Նույն շարքից