Միջազգային Քաղաքականություն 

5 տարի առաջ՝ հուլիսի 15-ին, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ մահացել է 251 մարդ

analitik.am

Թուրքիայում 5 տարի առաջ՝ 2016-ի հուլիսի 15-ին, տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որը երկրի իշխանությունների կողմից ճնշվել է:

Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի համար մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը: Ողբերգական դեպքերի ժամանակ մահացել է 251 մարդ, վիրավորվել՝ 2734-ը:

Նշվում է, որ երկրի ՆԳՆ-ն իրականացրել է 135916 օպերատիվ գործողություն՝ «ՖԵՏՕ» շարժման անդամներին բացահայտելու և ձերբակալելու նպատակով: Ձերբակալվել է ավելի քան 312 հազար կասկածյալ, 99 հազարը կալանավորվել են:

Նույն շարքից