Քաղաքականություն Ֆեյսբուք 

Թշնամու առումով մեր բախտը բերել է․ Մեր բախտը չի բերել ազգային իշխանության առումով․

analitik.am

Թշնամու առումով մեր բախտը բերել է։ Մեր բախտը չի բերել ազգային իշխանության առումով․

Ադրբեջանի նախագահը միշտ բաց տեքստով հայտարարել է, թե ինչ զենք է գնում և ինչի համար է դա օգտագործելու, միշտ ասել է, որ իր նպատակն է գրավել Արցախը, հետո ՀՀ մյուս տարածքները՝ դրանք համարելով իր պատմական հայրենիք։

Թուրքիան ևս միշտ պետական մակարդակով քարտեզներ է տարածել՝ Հայաստանը ներառելով իր կազմում։

Որևէ այլ երկիր կերազեր ունենալ այդքան կանխատեսելի և անկեղծ թշնամի, որպեսզի կարողանար առաջիկա մարտահրավերներին թիրախային պատրաստվել։

Մենք տարիներ շարունակ ծաղրեցինք Ադրբեջանին, իսկ սոցիալական դժգոհության ալիքի վրա իշխանության եկած մարդիկ որոշեցին ուղղակի գործարքի գնալ թշնամու հետ՝ համարելով, որ հայրենիքը պետք է զոհաբերվի մարդուն՝ հանուն ստամոքսի։

Մի զարմացեք, երբ Իլհամ Ալիևը անում է այդքան ագրեսիվ հայտարարություններ Սյունիքի, Գեղարքունիքի կամ Երևանի մասին։ Նա անկեղծ է։ Մինչդեռ ՀՀ բարձրագույն իշխանությունը անկեղծ չէ իր հայտարարություններում, քանի որ լավ գիտի՝ եթե Ալիևը հանկարծ սկսի բացահայտել գաղտնիքները, առաջին հերթին հենց իշխանության պաշտպաններն են բզկտելու ՀՀ ղեկավարությանը։

 

Նաիրի Հոխիկյան

Նույն շարքից