Գլխավոր Հասարակություն 

Գերմանիայում ջրհեղեղի հաստատված զոհերի թիվը հասել է 80-ի

analitik.am

 

Գերմանիայում ջրհեղեղի հաստատված զոհերի թիվը հասել է 80-ի, իսկ Արվայլեր շրջանում անհետ կորածների թիվը՝ ավելի քան 1,3 հազարի: Այս մասին հայտնում է Bild-ը:

Տեղի ոստիկանությունից մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է աճել:

Այս պահին որոշ ճանապարհներ հայտնվել են ջրի տակ, դրա համար փրկարարները չեն կարողանում հասնել կոնկրետ հատվածներ, ինչով պայմանավորված էլ կա կորածների նման մեծ թիվ:

Իշխանությունները լրացուցիչ ուժեր են կենտրոնացրել: Հայտնի է, որ վերջին օրվա ընթացքում փրկարարական աշխատանքներում ներգրավված է եղել ավելի քան 580 զինվորական:

 

Նույն շարքից