Միջազգային Քաղաքականություն 

Քաբուլը հույս ունի բանակցել թալիբների հետ. Աֆղանստանի նախագահ

analitik.am

Աֆղանստանի իշխանությունները հույս ունեն բանակցել թալիբների հետ՝ չնայած առկա խնդիրներին: Ըստ РИА Новости-ի՝ ասել է Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին:

Հինգշաբթի Տաշքենդում մեկնարկել է «Կենտրոնական և Հարավային Ասիա. տարածաշրջանային փոխգործակցություն. մարտահրավերներ և հնարավորություններ» երկօրյա միջազգային գիտաժողովը: Մասնակցում են Ուզբեկստանի և Աֆղանստանի նախագահներ Շավկաթ Միրզիևը և Աշրաֆ Գանին, Պակիստանի վարչապետ Իմրան Խանը, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք թալիբներին կոչ ենք անում աշխատել Աֆղանստանի կառավարության հետ՝ վիճահարույց խնդիրները պատշաճ կերպով լուծելու և պատերազմի սպառնալիքները վերացնելու համար»,- ասել է Գանին համաժողովում և մատնանշել է, որ Աֆղանստանի կառավարությունը պատրաստ է թալիբների հետ «դեմ առ դեմ» հանդիպմանը:

Նախագահը նաև դժգոհել է միջազգային աջակցությունից: «Չնայած տարբեր միջազգային դիտորդների միջև ձեռք բերված կոնսենսուսին՝ նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել աջակցություն տրամադրելու ուղղությամբ»,- ասել է Գանին:

Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը զորքը դուրս բերելուց հետո էլ կշարունակի սատարել Աֆղանստանին:

Պակիստանը պատրաստվում է հուլիսի 17-19-ը համաժողով անցկացնել աֆղանական հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Թալիբան» շարժման ներկայացուցիչները կոնֆերանսին չեն հրավիրվել:

Նույն շարքից