Գլխավոր Իրավական Քաղաքականություն 

Սահմանադրական դատարանը որոշեց մերժել ընտրությունները չեղարկելու դիմումները

analitik.am

 

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը որոշեց մերժել 4 քաղաքական ուժերի դիմումները, որոնցով նրանք պահանջում էին չեղարկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ինչպես նշեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, դատարանը որոշել է անփոփոխ թողնել ԿԸՀ-ի որոշումը, որը վերաբերում է ընտրությունների արդյունքների ամփոփմանը:

Որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նույն շարքից