Ռազմական 

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

analitik.am

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացում 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել տեղաշարժի ժամանակ. 4-ը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար ուղղությամբ, մեկն էլ՝ հակառակ:

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների տեղաշարժը:

Խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբավորումները շարունակում են տեղանքի ականազերծման աշխատանքները: Վերջին մեկ օրում չպայթած զինամթերքից մաքրվել է 3 հա տարածք Մարտունու շրջանում:

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 21 925 հա տարածք, 6573 կմ ճանապարհ, 1892 շինություն: Հայտնաբերվել և վնասազերծվել է 25 677 պայթյունավտանգ առարկա:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից