Միջազգային Քաղաքականություն 

Շառլ Միշելը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

analitik.am

Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, Միշելի օդանավը վայրէջք է կատարել Բաթումի միջազգային օդանավակայանում:

Վերջինս տարեսկզբից ի վեր Վրաստան է այցելում երրորդ անգամ: Այս այցելությունը կապված է Հարավային Կովկասի երկրներով շրջագայության հետ:

Օդանավակայանում Միշելին դիմավորել են երկրի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, ԵՄ դեսպանը Վրաստանում, ինչպես նաև վրացի լրագրողներն՝օրեր առաջ մահացած օպերատոր Ալեքսանդր Լաշկարավայի լուսանկարներով և պաստառներով:

Նրանց ակցիայի նպատակն է եվրոպացի գործչի ուշադրությունը հրավիրել Թբիլիսիսում հուլիսի 5-ին տեղի ունեցած դեպքերին, երբ ԼԳԲՏ-համայնքի նեևրկայացուցիչների դեմ տեղի ունեցած հանրահավքաի ժամանակ ծեծի էին ենթարկվել միջոցառումը լուսաբանող լրագրողները:

Հաղորդվում է, որ վաղը Եվրախորհրդի ղեկավարը համատեղ հանդիպում կանցկացնի Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարների հետ, ինչպես նաև կմասնակցի «Եվրամիության ձգողականության ուժը և տարածաշրջանի վերափոխումը» խորագրով ամենամյա միջազգային համաժողովին:

Հիշեցնենք, որ այսօր Միշելը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ նախօրեին Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

 

Նույն շարքից