Հասարակություն Սպորտ 

Ո՞ր ֆուտբոլիստներն են ամենից շատ թանկացել Եվրոյից հետո

analitik.am

Transfermarkt-ը նշել է այն ֆուտբոլիստներին, որոնց գները ամենից շատ բարձրացել են Եվրո-2020-ից հետո, փոխանցում է 168.am-ը։

Գները բարձրացրած լավագույն խաղացողների ցանկը գլխավորում են կիսապաշտպան Պեդրին (Իսպանիա, «Բարսելոնա»), վինգեր Ֆեդերիկո Կիեզան (Իտալիա, «Յուվենթուս») և կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը (Անգլիա, «Լիդս»). Նրանց գինն աճել է 10 միլիոն եվրոյով:

Պաշտպան Լյուկ Շոուն (Անգլիա, «Մանչեսթեր Յունայթեդ») և կիսապաշտպան Միկկել Դամսգարդը (Դանիա, «Սամպդորիա») թանկացել են 7 միլիոն եվրոյով: Յոակիմ Մելեի (Դանիա, «Ատալանտա») արժեքն աճել է 6 միլիոնով:

Մի քանի խաղացողների գին բարձրացել է 5 միլիոնով, մասնավորապես `Ջանլուիջի Դոննարումայինը և Ժորժինյոինը Իտալիայի հավաքականից:

Ուկրաինայի ազգային հավաքականի չորս խաղացողներ ընդգրկվել են 24 ֆուտբոլիստների վարկանիշում՝ Իլյա Զաաբարնին (գումարած 5 միլիոն եվրո), Օլեքսանդր Զինչենկոն (գումարած 3 միլիոն), Ռոման Յարեմչուկը (գումարած 2,5 միլիոն) և Գեորգի Բուշանը (գումարած 2,5 միլիոն):

Նույն շարքից