Սպորտ 

«Փյունիկը» նոր համալրում ունի

analitik.am

 

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմին է միացել 32-ամյա պորտուգալացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ուգո Ֆիրմինոն։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Կովա-դա-Պյեդադեն»։

Ուգո Ֆիրմինոն արդեն մասնակցում է թիմի ուսումնամարզական հավաքին Դիլիջանում։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի հուլիսի 30-ին: Մեկնարկային տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ ԲԿՄԱ-«Փյունիկ», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա», «Արարատ»-«Նոա», «Սևան»-«Վան», «Ուրարտու»-«Նորավանք»:

 

Նույն շարքից