Կորոնավիրուս Հասարակություն 

Պատվաստվելու համար զբոսաշրջիկները պետք է առնվազն 10 օր բնակված լինեն Հայաստանում

analitik.am

 

Երևանի Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող շրջիկ պատվաստման կետում կորոնավիրուսի դեմ պատվաստվելու համար Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինում անծայրածիր հերթ կանգնել:

Պատվաստման կետում շաբաթ օրվանից գործում է հերթագրման էլեկտրոնային համակարգը, որի միջոցով պատվաստվելու համար գրանցվելիս նրանց տրվում է իրենց հերթի համարով կտրոն:

Պատվաստվել ցանկացող քաղաքացիները մոտենում են շրջիկ պատվաստման կետին, հայտնում, որ ցանկանում են պատվաստվել «քովիդի» դեմ:

Տեղի աշխատակիցները նրանցից նախ հարցնում են՝ Հայաստանի՞ քաղաքացի են, թե՞ ոչ, քանի որ զբոսաշրջիկները առողջապահության նախարարի նոր հրամանով պատվաստվելու համար Հայաստանում պետք է առնվազն 10 օր բնակված լինեն:

Այնուհետև աշխատակիցները համակարգ են ներմուծում պատվաստվել ցանկացողի անձնագրի համարը, որից հետո քաղաքացուն տրամադրում են համապատասխան կտրոն: Կայանում տեղադրված մեծ էկրանի միջոցով նրանք հնարավորություն ունեն հետևելու, թե երբ է հասնելու իրենց հերթը:

Առողջապահության նախարարություն

Նույն շարքից