Հասարակություն 

Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են. ՄԻՊ

analitik.am

 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։ Արդյունքների հիման վրա ներկայում ամփոփվում է Պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:

Նույն շարքից