Հասարակություն Տեսանյութեր 

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 170 շրջանավարտի հանձնվել են դիպլոմներ

analitik.am

 

6 մասնագիտությունների գծով 170 շրջանավարտ, 23-ը՝ գերազանցությամբ. ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցմամբ շրջանավարտներին հանձնվել են դիպլոմներ:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, կարևորելով բուհի բազմամյա տարեգրությունը, նշել է, որ ուսումնական հաստատությունն ապահովում է համակարգի բնականոն սերնդափոխությունը:

Հեռակա ուսուցման 2020-2021 թթ.-ի շրջանավարտներից 34-ն արդեն աշխատում են ԱԻՆ համակարգում, 15-ն՝ այլ ուժային կառույցներում:

2021-22 թթ. ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից