Հասարակություն 

Խաչիկ գյուղում այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

analitik.am

 

Հուլիսի 21-ին, ժամը 17։25-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Մադոյի աղբյուր» կոչվող տարածքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, այնուհետև՝ ինքնամարվել։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Խաչիկ գյուղից 20 բնակիչ և կամավոր հրշեջ-փրկարարական խումբը․ սահմանվել է հերթապահություն:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից