Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված․ Փաշինյան

analitik.am

 

Ցավոք մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքերով, Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումներ նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար։

«Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է ՌԴ մեր տարածաշրջանում կայունություն ու անվտանգությունը ապահովելու գործում։

ՀՀ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորումը և ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում»։

Նույն շարքից