Կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն ընդունում են ՍԴ ուղերձը՝ կապված ատելության խոսքի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է news.am-ը։:
Նա մեջբերել է ՍԴ որոշման մեջ ատելության խոսքին վերաբերող հատվածը. «ՍԴ-ն հաշվի առնելով վարչապետի սահմանադրական կարգավիճակը եւ լիազորությունների ծավալը, Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության պայմաններում, ինչպես նաեւ քաղաքական մեծամասնության ունեցած ազդեցությունը հանրային մարմինների համակարգում, ընդգծում է նրանց կողմից գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը հայաստանյան քաղաքական խոսքում ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքի եւ վարքագծի որեւէ դրսեւորում, ներառյալ նաեւ նախընտրական քարոզչության ժամանակ հնչեցվող խոսքում բացառելու նպատակով:
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից իրականացվող նախընտրական քարոզչությունն ուղղված է ընտրողների վստահությունը ձեռք բերելուն, ամրապնդելուն:
Այս գործընթացում առանցքային դեր պետք է կատարի տնտեսական,ս ոցիալական, պաշտպանական եւ այլ ոլորտներում քաղաքական ուժերի ծրագրային դրույթների մասին ընտրողների իրազեկումը, այդ դրույթների առարկայական քննարկումը՝ չբացառելով նախընտրական քարոզչության ժամանակ սուր քննադատական խոսքը, որը սակայն չպետք է ուղեկցվի ատելության, բռնության, վիրավորանքի եւ արժանապատվությունը նվաստացնելու կասկած հարուցող խոսքով եւ վարքագծով:
Ընդ որում նշված գործընթացի արդյունավետությն ապահովման հարցում մեծ դեր ունեն ընտրություններին մսնակցող բոլոր քաղաքական ուժերը»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում