Հասարակություն 

Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել

analitik.am

 

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարվում է Լոռու, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

«Ուսուցման տևողությունը 5 ամիս է: Ուսման ողջ ժամանակահատվածում կտրվի վարձատրություն` 68.000 ՀՀ դրամի չափով: Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները»,- գրել է Բադասյանը:

 

Նույն շարքից