Հասարակություն 

Մադագասկարում կանխել են երկրի նախագահի դեմ մահափորձը. AFP

analitik.am

 

Մադագասկարի դատախազությունը հայտարարել է հուլիսի 22-ին երկրի նախագահ Անդրի Ռաձուելինայի դեմ մահափորձի կանխման մասին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է մի քանի մարդ. ինչպես Մադագասկարի քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ:

Ինչպես գործակալությանը հայտնել է դիվանագիտական մի աղբյուր, ձերբակալվածների թվում երկուսը ֆրանսիացիներ են։

 

 

 

Նույն շարքից