Իրավական Տեսանյութեր 

Գիշերային ծառայության ժամանակ գողության դեպքեր են կանխել /Տեսանյութ/

analitik.am

 

Հուլիսի լույս 15-ի գիշերը Արտաշատի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս հանցագործության դեպքեր են կանխել։ Նրանք Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցից կասկածանքով բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի։

Բաժնում պարզվել է, որ նրանք Օգոստոսի 23-ի փողոցի գյուղմթերքի շուկայի սրճեփ սարքերից պատրաստվում էին գողություն անել, բայց ոստիկանները բռնել էին։

Նրանցից մեկի պայուսակում գործիքներ կային, որոնք, ըստ բերման ենթարկվածների, սրճեփ սարքերը բացելու համար էին։

Հայտնաբերված իրերը վերցվել ու փաթեթավորվել են։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից