Քաղաքականություն 

Էդվարդ Հովհաննիսյանին կփոխարինի Ռաֆիկ Մաշադյանը. Փաշինյանը որոշում է ստորագրել

analitik.am

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ:

2. Էդվարդ Հովհաննիսյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին կփոխարինի Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը»։

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից