Ռուս խաղաղապահներն ավարտել են մեծ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցների ավտոշարասյունները լեռնային ճանապարհների երկայնքով դեպի Արցախի Մարտունու շրջանի հեռավոր բնակավայրեր ուղեկցելու խնդիրները:
Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները խուզարկել են վարորդներին և տրանսպորտային միջոցները, շինանյութերով և սննդամթերքով պաշարներով վեց ավտոշարասյուն ուղեկցել բարդ ոլորաններով՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի-Կարմիր շուկա և հակառակ ուղղությամբ:
Դիտորդական կետերի պատասխանատվության գոտիներում ռուս խաղաղապահները նաև ապահովել են մեքենաների անվտանգ տեղաշարժը: