Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան մեր եղբայրն է․ «Թալիբան» շարժման խոսնակ

analitik.am

 

«Թալիբան» շարժման մամուլի խոսնակ Զաբիհուլլահ Մյուջահիդը  պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը: Վերջինս Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի պահապանությունը Թուրքիային փոխանցելու թեմայով խոսելիս մասնավորապես ասել էր.

«Թուրքիան ոչ մի վատ բան չի տեսնում թալիբների դավանանքի մեջ: Դեռ ավելին։ Կարծում ենք, որ մենք կարող ենք միմյանց էլ ավելի լավ հասկանալ»:

Այդ կապակցությամբ «Թալիբան»-ի խոսնակը «TRT Arabi»-ն տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք Թուրքիայի հետ ցանկանում են բարիդրացիական հարաբերություններ ունենալ:

«Թուրքիան մեր եղբայրն է: Մենք  հավատքի վրա հիմնված բավականին շատ ընդհանրություններ ունենք:  Ցանկանում ենք, որ Թուրքիան թողնի անցյալն ու վերադառնա ներկա և ապագա: Իսկ դրանից հետո արդեն կարող ենք երկխոսելու ցանկություն ունենալ»:

Խոսնակ Մյուջահիդը նաև ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ աֆղանները պատասխանատու են Քաբուլի օդանավակայանի, դիվանագիտական ​​ներկայացուցչությունների և դեսպանատների անվտանգության համար, և որ ցանկացած այլ վերաբերմունք նրանք համարում են միջամտություն երկրի ներքին գործերին:

Թալիբան - իսլամիստական ծայրահեղական շարժում, որը ձևավորվել է 1994 թվականին Աֆղանստանում, իսկ 1996-2001 թթ. ղեկավարել Պակիստանի հյուսիսում գտնվող Վազիրիստան նահանգը:

Թալիբների պայքարի նպատակը Աֆղանստանը օտարերկրյա ուժերից մաքրելն է և շարիաթի օրենքներ հաստատելը։ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Թալիբանը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն 2003 թվականին։

ermenihaber

Նույն շարքից