Բարի օր Հասարակություն 

Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին

analitik.am

 

Հուլիսի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Չեխովի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ 61-ամյա կնոջը «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 43-ամյա վարորդը, որը հուլիսի 22-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, ապա ներկայացվել ՃՈ հետաքննության բաժանմունք:

Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից