Հասարակություն 

ՄԱԿ-ը հայտնել Է, որ երաշտները 650 հազար մարդու մահվան պատճառ են դարձել վերջին 50 տարում

analitik.am

 

Երաշտները դարձել են աշխարհում 650 հազար մարդու մահվան պատճառ վերջին կես դարում, Երկրագնդի ավելի քան 577 հազար բնակիչ զոհվել Է փոթորիկների ժամանակ: Այս տվյալները հուլիսի 23-ին հրապարակել Է Օդերեւութաբանության համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ), որը ՄԱԿ-ի մասնագիտացված կազմակերպությունն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«10 խոշորագույն աղետներից վերջին 50 տարում ամենամեծ թվով մահերի են հանգեցրել երաշտները (650 հազար զոհված), փոթորիկները (577 232), հեղեղումները (58 700) եւ Էքստրեմալ ջերմաստիճանները (55 736)»,- նշել Է ՕՀԿ-ն՝ վկայակոչելով այն տեղեկությունները, որոնք կարտացոլվեն կլիմայի, եղանակի եւ ջրի հետ կապված մահացության եւ տնտեսական վնասի մասին (1970 – 2019 թթ.)` սեպտեմբերին թողարկման պատարստվող զեկույցում: Ինչ վերաբերում Է աղետների հարուցած տնտեսական վնասին, ապա առաջին տասնյակ են մտել փոթորիկները (521 միլիարդ դոլար) եւ հեղեղումները (115 միլիարդ դոլար):

Կլիմայի, եղանակի եւ ջրի հետ առնչություն ունեցող աղետները դարձել են բոլոր մահեի 45 տոկոսի եւ աղետների հատ կապված միագումար տնտեսական վնասի 74 տոկոսի պատճառը: «Եղանակի, կլիմայի եւ ջրի հետ կապված ռիսկերը դառնում են ավելի ու ավելի հաճախակի եւ ինտենսիվ կլիմայի փոփոխության պատճառով»,- հայտարարել Է ՕՀԿ-ի գլխավոր քարտուղար Պետերի Տաալսը:

Մասնավորապես, «սաստիկ անձրեւների շրջաններն ավելի ու ավելի մեծ չափով են իրենց վրա կրում կլիմայի փոփոխման դրոշմը», նշել Է նա: Տաքացող մթնոլորտն ավելի շատ խոնավություն Է պահում, ինչը հանգեցնում Է տեղումների ավելացման փոթորիկների ժամանակ, բարձրացնում Է հեղեղումների ռիսկը, արձանագրել Է ՕՀԿ-ի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 

Նույն շարքից