Հասարակություն 

Անվանական կրթաթոշակ՝ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի հաղթողներին

analitik.am

 

2021 թ. հունիսի 23-30-ը Ինդոնեզիայում առցանց անցկացված՝ դպրոցականների կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողներին ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ:

Ոսկե մեդալի է արժանացել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Մանե Կուրղինյանը. նա մեկ տարի շարունակ՝ ամեն ամիս, կստանա 15.000 դրամ կրթաթոշակ: Արծաթե մեդալ նվաճած 10-րդ դասարանցիներ Լեոնիդ Ասատրյանն ու Համլետ Կարայանը ներկայացնում են համապատասխանաբար Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցն ու «Քվանտ» վարժարանը: Նրանք ամսական կստանան 10.000-ական դրամ կրթաթոշակ:

Ինչ վերաբերում է բրոնզե մեդալակիրներ Ալլա Ավետիսյանին (Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց) և Արման Հայրապետյանին (Հերացի» ավագ դպրոց), ապա նրանց ամեն ամիս շնորհվելու է 7500-ական դրամ անվանական կրթաթոշակ:

 

 

Նույն շարքից