Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին

analitik.am

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հավատացած եմ, որ ապագայի Ձեր տեսլականը և նպատակային գործողությունները հաստատակամ քայլերով Իտալիան առաջնորդելու են բարգավաճման և առաջընթացի ուղիով:

Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը։

Նշանակալի է մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում Ձեր անձնական ներդրումը: Վստահ եմ, որ հայ-իտալական փոխգործակցությանը մեծապես նպաստում է նաև Իտալիայում հայերի դարավոր ներկայությունը»:

 

Նույն շարքից