Իրավական 

Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին

analitik.am

 

ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին:

NEWS.am-ը Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Վարդազարյանը ՀՀ վարչական դատարանից պահանջում է, որ իր՝ որպես Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/, լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչի:

Հիշեցնենք, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանը հրապարակել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասով որոշումը, որով վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել էր վերացնել Վարդազարյանի՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի իրավունքների եւ օրինական շահերի խախտումները։

Իրեն պաշտոնին վերականգնելու համար Վարդազարյանը դիմում էր ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ։ Այդ առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հանդես էր եկել հայտարարությամբ։ Խորհուրդը նշել էր, որ այդ հարցի հասցեատերն իրենք չեն։

 

 

Նույն շարքից