Իրավական 

«Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկեցին Դավիթ Մ.-ին

analitik.am

 

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Աշտարակի բաժին բերման են ենթարկել 38-ամյա Դավիթ Մ.-ին, որը 2020 թ. օգոստոսի 3-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Դավիթ Մ.-ն ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից