Հասարակություն 

Երիտասարդը ծխախոտ գնելու ժամանակ հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում

analitik.am

 

Մոսկվայում ծխախոտի խանութում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում վիրավոր կա: Այս մասին հայտնում է ՌԵՆ ԹՎ-ն:

Տուժածն իր ընկերուհու հետ մտել է խանութ ծխախոտ գնելու համար: Այնտեղ նա վեճի է բռնվել մեկ այլ այցելուի հետ:

Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում հնչել է կրակոց:

Վիրավորին շտապ հոսպիտալացրել են:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից