Հասարակություն 

«Nissan X-trail»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մետր սահելով բախվել ծառին

analitik.am

 

Հուլիսի 23-ին, ժամը 17:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան գլորվել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում, «Nissan X-trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Շ., ծնված 1962 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25 մետր սահելով բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել տուժածին և մոտ 25 մետր պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 

Նույն շարքից