Հասարակություն 

Գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ՝ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար

analitik.am

 

COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական խմբերի մոտ հերթերը կարգավորելու համար Հյուսիսային պողոտայում գործարկվել է էլեկտրոնային գրանցումների համակարգ:

Այսուհետ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար պատվաստումային շրջիկ կայաններում երկար սպասելու կարիք չի լինի։

Ներդրել է հերթերի կառավարման էլեկտրոնային համակարգ, որի նպատակն անհարկի կուտակումները բացառելն է և գոյացած հերթերը կանոնակարգելը։

Էլեկտրոնային գրանցման համակարգը ներառում է 3 բաժին՝

  • ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք
  • քաղաքացիություն չունեցող անձինք
  • կացության իրավունք ունեցող անձինք

Համակարգը նախատեսում է ինչպես պատվաստումային գործընթացի իրականացում, այնպես էլ խորհրդատվություն:

 

Նույն շարքից