Քաղաքականություն 

ՀՅԴ-ն հեռահար քայլ է արել և չի պատրաստվում զիջել ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների հարցում. «Հրապարակ»

analitik.am

 

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի օգտին քվեարկածները հիմնականում Ռոբերտ Քոչարյանի օգտին են քվեարկել, սակայն այնպես ստացվեց, որ խորհրդարան անցավ դաշնակցականների մի պատկառելի թիմ, որոնք, առանձին մասնակցելու դեպքում, դժվար թե 5 տոկոսի շեմը հաղթահարեին։ Մինչ ընտրությունները ՀՅԴ-ն հմտորեն բանակցելով՝ զբաղեցրեց դաշինքի ցուցակի առյուծի բաժինը, հիմա էլ նույն հմտությամբ՝ հատ-հատ պայքարում է խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք պաշտոնների համար։ Նախօրեին ոմանց զարմացրեց այն, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը որոշեցին տալ Սեյրան Օհանյանին, թեեւ քարտուղարի պաշտոնը կրկին հասավ ՀՅԴ-ին՝ հանձին Արծվիկ Մինասյանի։ Բայց խմբակցության ղեկավարի պաշտոնը բաց թողնելով՝ ՀՅԴ-ն հեռահար քայլ է արել եւ չի պատրաստվում զիջել ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովների նախագահների հարցում։

Մենք տեղեկացանք, որ Դաշնակցությունը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, որի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է, եւ ուզում է զբաղեցնել ընդդիմությանը հասանելիք ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները։ Արմեն Ռուստամյանը՝ որպես գործուղումների մեծ սիրահար, հավակնում է դառնալ ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, իսկ Արթուր Խաչատրյանը, որպես գյուղատնտեսության նախկին նախարար՝  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  •  
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից