Հասարակություն 

Վանքի ձորակը նորից հյուրընկալում է Արցախ ժամանողներին

analitik.am

 

Արցախի զբոսաշրջային քարտեզում հինավուրց Վանք բնակավայրը՝ Գանձասարի վանական համալիրով, պատմամշակութային շրջակա հուշարձաններով ու կուսական անտառներով, միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել եւ գրավել օտարերկրյա զբոսաշրջիկների ուշադրությունը:

Վանքի զբոսաշրջային երթուղին հատկապես բանուկ դարձավ արցախյան առաջին ազատամարտից հետո, երբ հրադադարի պայմաններում վերականգնվեցին ենթակառուցվածքները, եւ ավերված գյուղը շունչ առավ:

Ձորակը հիմնովին վերափոխվեց, եւ տեսարժան վայրը զբոսաշրջային համալիրի վերածվեց Արցախի նվիրյալ զավակ, մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի շնորհիվ:

Առաջին հերթին վերակառուցվեց եւ ասֆալտապատվեց Գանձասար տանող ճանապարհը, տասնյակ տարիներ անց առաջին անգամ հիմնանորոգվեցին եկեղեցին ու վանական համալիրը, գյուղամերձ տարածքում կառուցվեցին հյուրանոցներ, կենցաղսպասարկման կետեր, ժամանակակից դպրոցի շենք եւ ենթաշրջանային հիվանդանոց, ճարտարապետական ուշագրավ լուծումներով շենք-շինություններ, հուշարձաններ, ռեստորաններ, բացօթյա համերգասրահ…

Իսկ «Տիտանիկ» ռեստորանային համալիրի շահագործումից հետո զբոսաշրջիկների այցը դեպի Վանքի ձորակ եւ մասնավորապես նորոգ վանական համալիր ավելի հաճախակի դարձավ:

Ով թեկուզեւ մեկ անգամ հնարավորություն էր ունեցել լինելու հանգստի գոտում եւ հյուրընկալվելու, ձգտում էր արտերկրից ընտանիքով կամ մերձավոր բարեկամներով, ընկերներով այցելել զբոսաշրջային այդ պահանջված վայրը եւ վայելել հրաշք, անկրկնելի բնության ու հուշարձանների հմայքը:

Ցավոք, 44-օրյա պատերազմի հետեւանքով, ի թիվս տնտեսության մյուս ճյուղերի, խիստ տուժեց եւ զբոսաշրջությունը, որը հատկապես վերջին տարիներին զգալի եկամուտներ էր ապահովում:

Բնականաբար, կրճատվեց եւ օտարերկրացիների հոսքը Վանքի համալիր: Իսկ ամառային շրջանում խնդիրն անտեսելը եւ զբոսաշրջային երթուղին չվերականգնելն առնվազն անմտություն կլիներ ոլորտի պատասխանատուների համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից