Միջազգային Քաղաքականություն 

Մետաղալարերի բացակայության պատճառով Լիտվան չի կարողանում ավարտել ցանկապատը Բելառուսի հետ սահմանին

analitik.am

 

Լիտվան դադարեցրել է Բելառուսի հետ սահմանին ցանկապատի կառուցումը մետաղալարերի բացակայության պատճառով: Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Առնոլդաս Աբրամավիչյուսը, գրում է BNS պորտալը:

Բանն այն է, որ բալթյան հանրապետությունում չկան պահանջվող տրամագծի մետաղալարեր արտադրողներ, ամենամոտը Լեհաստանում է, սակայն Վարշավան նույնպես պատվեր է կատարել սեփական սահմանը պաշտպանելու համար: Աբրամավիչյուսի խոսքերով, Վիլնյուսը բանակցություններ է սկսել Սլովենիայի և Դանիայի հետ նյութերի մատակարարման շուրջ:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից