Հասարակություն 

Զապաշնի եղբայրների քույրը հեռացվել է կրկեսից կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար

analitik.am

 

Հանրաճանաչ Զապաշնի եղբայրների քրոջը՝ Մարիցային և նրա որդուն՝ Դենին, հեռացրել են Օմսկի կրկեսից՝ աշխատանքային կարգապահության կոպիտ խախտումների համար: Ինչպես նշվում է «Ռոսգոսցիրկի» պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ, նրանք բաց են թողել աշխատանքը, իսկ Մարիցան նաև դաժան վերաբերմունք է ցուցաբերել կենդանիների նկատմամբ:

Կազմակերպության տվյալներով, Դեն Զապաշնին օգտագործել է իր պաշտոնական դիրքն ու կրկեսում աշխատելիս ձեռք բերած համբավն անձնական հարստացման համար:

Իր հերթին, Մարիցա Զապաշնայան աշխատանքի ընթացքում հարձակվել է աշխատակիցներից մեկի վրա, ինչպես նաև դաժան վերաբերմունք է ցույց տվել ուղտերի նկատմամբ:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից