Հասարակություն 

Ռուսաստանում հայտնի հայ ոստիկանի են սպանել. Մարդասպանին գտնելու համար ոստիկանական մեծ ուժեր են ոտքի հանվել

analitik.am

 

Ստավրոպոլում անհայտ անձը գնդակահարել է ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին հայտնումէ  Լայֆը՝ հղում անելով իր աղբյուրին:

Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Տեսանյութ է հրապարակվել, որում ենթադրաբար երևում է սպանության պահը: Կադրերում երևում է, թե ինչպես է հանցագործը մոտենում ոստիկանի ավտոմեքենային ու կրակում նրա վրա: Լայֆի տեղեկություններով, Աբովյանը ստացել է առնվազն 9 վիրավորում, ինչի արդյունքում կեսգիշերին մահացել է:

Ենթադրյալ մարդասպանը 1977 թվականին ծնված Զաուրբեկ Կ.-ն է, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Մարդասապանին գտնելու համար ոտիք են հանվել ոստիկանական մեծ ուժեր, այդ թվում՝ ՕՄՕՆ-ից:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից