Իրավական 

Գյումրիում բնակարանագողեր են բռնվել

analitik.am

 

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկի մի բնակարանում գողություն անելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկվել 40 և 37 տարեկան երկու տղամարդու: Երկուսն էլ նախկինում դատված են եղել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Կատարվում է քննություն։

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից