Հասարակություն 

Քիչ առաջ կարդացի, թե ինչ է կատարվել Երևանի կենտրոնում, Սարյան փողոցում ռուսաստանաբնակ գործարար Էդգար Գասպարյանի հետ՝ անտեղի հայհոյանքներ, վիրավորանքներ, ծեծուջարդ, բերման ենթարկում, փողերի թալան. Իրավապաշտպան

analitik.am

 

«ԲԱՐԵՓՈԽՎԱԾ» ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարդում ես լրահոսը և տպավորություն է ստեղծվում, որ այս ամենը կատարվում է ինչ-որ հեռու-հեռավոր, աշխարհից ու քաղաքակրթությունից հեռու մի վայրենի երկրում։ Ոստիկանության, այսպես կոչված ռեյդերը, նպատակ ունեն ահուսարսափ տարածելու ողջ ժողովրդի մեջ։ Երեկ կարդացի «Հայկակակ ժամանակ» թերթի նախկին լրագրող Ավետիս Բաբաջանյանի և նրա որդու հետ Արմավիրում կատարված դեպքը։ Թվում էր, թե ոստիկանության կողմից կատարված նման վայրենություն դեռևս չէր եղել։ Սակայն, քիչ առաջ կարդացի , թե ինչ է կատարվել Երևանի կենտրոնում, Սարյան փողոցում ռուսաստանաբնակ գործարար Էդգար Գասպարյանի հետ՝ անտեղի հայհոյանքներ, վիրավորանքներ, ծեծուջարդ, բերման ենթարկում, փողերի թալան։

«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է։ Պա՞րզ չի, որ այս ամենը կատարվում է նրա ցուցումով։ Սա միայն սեփական իշխանության ամրապնդու՞մ է, թե՞ սպասվելիք հերթական կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման նախապատրաստություն։ Կարծում եմ երկուսն էլ։

Իսկ , այսպես կոչված ոստիկանությու՞նը, իրականում մենթ-ենիչերիները, որոնք կարծես զուրկ են տարրական արժանապատվության զգացումից։Եվ սրանք պետությու՞ն են ներկայացնում Հիշեցի «Մենք ենք, մեր սարերը»․ Պավլե․«Տո՛, ո՞վ է պետությունը, դա՞ է պետությունը, տո՛ դու՞ ես պետությունը, որ պետության հացը ձրի ուտում ես․․․»

Ավետիք Իշխանյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից