Հասարակություն Տեսանյութեր 

Վարդան Պետրոսյանը Տավուշի մարզում հանդես կգա «1 000 ու մի ելք» ներկայացմամբ

analitik.am

 

Հուլիսի 25-ից օգոստոսի 2-ը տեղի կունենա իմ «1000 ու մի ելք» ներկայացման բարեգործական շարքը Տավուշի մարզի գյուղերում ու քաղաքներում։

Ելույթ կունենամ Չինարի, Արծվաբերդ, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր գյուղերում և շրջկենտրոն Բերդ քաղաքում։

Ներկայացումների տոմսերի վաճառքից հավաքված ամբողջ գումարը փոխանցվելու է «Մշակութամետ» նախաձեռնությանը՝ մարզերում բնակվող տաղանդավոր երեխաների համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու և նրանց մշակութային կրթությունն ապահովելու համար։

Համերգաշարի կազմակերպիչն է «Մշակութամետ» երիտասարդական նախաձեռնությունը։ Ինֆորմացիոն գործընկեր՝ Հանրային հեռուստաընկերություն։

[«Մշակութամետը» գաղափարակից անհատների նախաձեռնություն է, ովքեր համախմբված են մարզերում մշակութային կրթության հնարավորություններ ստեղծելու նպատակի շուրջ։

Նախաձեռնության շրջանակներում շուրջ քսան կամավոր ամեն շաբաթ մեկնում է սահմանամերձ գյուղեր՝ տեղի երեխաներին 15-ից ավել մշակութային առարկաներ դասավանդելու համար, այդ թվում՝ վոկալ, դաշնամուր, կիթառ, քանոն, թավջութակ, ջութակ, դհոլ, դուդուկ, շվի, կլառնետ, ֆլեյտա, ազգային երգ ու պար, կարպետագործություն, ասեղնագործություն, նկարչություն, լուսանկարչություն, դերասանական արվեստ, արվեստի պատմություն, սոլֆեջիո։

Վերջին կես տարվա ընթացքում նման դասընթացներ իրականացվել են Տավուշի մարզի Այգեձոր և Չինարի գյուղերի շուրջ 300 երեխաների համար։ Այս գյուղերում գործել է նաև նախապատրաստական խմբակ՝ մանկահասակ երեխաների համար։ Անցկացվել են մեդիագրագիտության ու մասնագիտական կողմնորոշման դասընթացներ։]

Վարդան Պետրոսյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից