Իրավական 

Արարատի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ծովինար գյուղում

analitik.am

 

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում հայտնաբերել և Արարատի բաժին բերման են ենթարկել 35-ամյա Մուշեղ Ղ.-ին, որը հունիսի 11-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Մուշեղ Ղ.-ն ներկայացվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից