Ռազմական 

Հայկական զինված ուժերը միայն հակազդող կրակ են բացում. Սամվել Ասատրյան

analitik.am

Այսուհետ ադրբեջանական ապատեղեկատվություններին մեկ պատասխան ունենք` հայկական զինված ուժերը միայն պատասխան կրակ են բացում` հակազդելու հակառակորդին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում  ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը` անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը, որ հայկական զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրի լրատվամիջոցներով տեղեկություն է տարածել, թե իբր հայկական կողմը հուլիսի 25-ին ժամը 15.30-ի սահմաններում Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժային մոտ դիրքերից դիպուկահար կրակ է բացել Քարվաճառի շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը կորուստներ չունի:

Նույն շարքից