Քաղաքականություն 

Էդգար Առաքելյանն ազատվել է պաշտոնից

analitik.am

 

Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօրվանից (հուլիսի 20) չեմ կատարում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամլո քարտուղարի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները։ Շնորհակալ եմ համագործակցության և գործընկերային ոգով աշխատանքի համար։

Իմ շնորհակալությունն եմ հայտնում նախարար Ռոմանոս Պետրոսյանին բարձր վստահության և համատեղ արդյունավետ աշխատանքի հնարավորության համար։ Շնորհակալությունս եմ հայտնում նաև ՇՄ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցներին և նախարարության բոլոր գործընկերներին գերատեսչության գործունեության պատշաճ լուսաբանման գործում բարեխիղճ համագործակցության և շրջակա միջավայրի ոլորտում կարևոր գիտելիքների ու փորձի փոխանակման պատրաստակամության համար։

Էդգար Առաքելյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից