Հասարակություն 

Ծխախոտի խոշորագույն արտադրողը կոչ է արել արգելել ծխախոտը

analitik.am

 

Philip Morris-ը հանդես է եկել Մեծ Բրիտանիայի կողմից մինչև 2030 թվականը ծխելու ամբողջական դադարեցման և էլեկտրոնային ծխախոտի շուկայի կարգավորմանն ուղղված քայլերի օգտին: Այսպիսով, աշխարհում ծխախոտ արտադրող խոշորագույն ընկերությունն աջակցել է բրիտանական իշխանությունների արշավին։

«Ծխախոտի հետ պետք է վերաբերվել բենզինով ավտոմեքենայի պես և 10 տարով արգելել»,-The Telegraph-ի հետ զրույցում ասել են ընկերության ղեկավար կազմի նախագահ Անդրե Կալանցոպուլոսը և գործադիր տնօրեն Յացեկ Օլզակը:

Կալանցոպուլոսը հարցազրույցում նշել է նաև, որ որքան շուտ աշխարհում ծխախոտ չլինի, այնքան լավ: Սակայն, նրա խոսքով, միայն արգելքը բավարար չի լինի:

Նա պարզաբանել է, որ հնարավոր է մարդկանց արգելել ծխել՝ կարգավորելով էլեկտրոնային ծխախոտի և ծխախոտի համար նախատեսված այլ սարքերի շուկան:

Իր կայքում Marlboro, Parliament, Bond, Chesterfield, L&M և այլ ապրանքանիշեր արտադրողը հայտարարել է գործարանների պատմության մեջ շրջադարձային պահի մասին:

 

 

Նույն շարքից