Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը և Հարիսը հրաժարվել են մասնակցել ուկրաինական պլատֆորմին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Կամալա Հարիսը հրաժարվել են «ղրիմյան պլատֆորմին» մասնակցությունից, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։

«Մեր կողմից ներկա կլինի կաբինետի անդամը, այսինքն՝ դա կլինի ոչ թե նախագահը, փոխնախագահը, այլ կաբինետի անդամը»,-ասել է Քենթը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է ներկայացնելու ԱՄՆ-ն «ղրիմյան պլատֆորմին» նախատեսված հանդիպմանը Կիևում:

Դիվանագետը չի մանրամասնել, թե ԱՄՆ նախագահի աշխատակազմի նախարարի (քարտուղարի) կարգավիճակ ունեցող 15 պաշտոնյաներից ով է մասնակցելու հանդիպմանը:

 

Նույն շարքից