Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկացի ադմիրալը նկարագրել է 2034 թվականին հնարավոր պատերազմը

analitik.am

 

Պաշտոնաթող ամերիկացի ադմիրալ Ջեյմս Ստավրիդիսը և գրող Էլիոտ Ակերմանը ներկայացրել են «2034 թվական. Գալիք աշխարհամարտի վեպը» գիրքը: Դրանում հեղինակները ենթադրել են, թե ինչպիսին կլինի ապագայում հակամարտությունը մոլորակային մասշտաբով:

«Եթե հավատալ, որ ապագայում պատերազմները կընթանան այնպես, ինչպես անցյալում, որում մեր նավերի, ինքնաթիռների և տանկերի զարգացվածությունն ու քանակը գերիշխանության կարևոր ցուցանիշ են, ապա ԱՄՆ-ը կմնա նախանձելի դիրքում»,-National Interest ամսագիրը մեջբերում է հեղինակների կարծիքը:

Նրանք կարծում են, որ 2034 թվականին Հարավային Չինաստանի ծովում ԱՄՆ-ի և Չինաստանի բախումը «մղձավանջային գլոբալ բռնկման» ուղին է: Այդ պատերազմներում գերակշռելու են անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև անօդաչու ռազմական տեխնոլոգիաները:

«Եվ մենք պետք է գիտակցենք, որ ապագայի հիմնական զենքային համակարգերը կդառնան հիմնականում անօդաչու սարքերը: Մենք շարունակում ենք գնել և ստեղծել զենքեր, որոնք նախատեսված են հակամարտությունների համար, և որին դժվար թե նորից բախվենք»,-նշել են հեղինակները:

 

 

Նույն շարքից