Հասարակություն 

Երևանում գործող նոր պարեկային ծառայության ավտոմեքենաների դիզայնը փոխվելու է

analitik.am

 

Երևանում գործող նոր պարեկային ծառայության ավտոմեքենաների դիզայնը փոխվելու է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցին ծառայության ներկայացուցիչները:

Նշվեց, որ այսօր առկա դիզայնի մասով քննադատություններ եղել են ոչ միայն հասարակությունից, այլ նաև պետական որոշ մարմինների կողմից, ինչը նորմալ է, քանի որ նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել:

Լսելով քննադատությունները և հաշվի առնելով նկատառումները՝ այսօր մեքենաների դիզայնը վերանայվում է, չի բացառվում, որ արդեն առաջիկայում լինեն նոր դիզայնով մեքենաներ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իրավական ակտերին, ու կլինեն ավելի ակնահաճո քաղաքացիների համար:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից