Հասարակություն 

Բաշկիրիայում դելտապլան է ընկել․ օդաչուն մահացել է

analitik.am

 

Բաշկիրիայի Ուչալինսկի շրջանում դելտապլան է ընկել: Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 09:40-ի․ Միջադեպի արդյունքում մեկ մարդ է վիրավորվել: Ցավոք, նա մեկ ժամ անց մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ:

«Տեղում աշխատում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները, քաղաքապետարանի վարչակազմի ներկայացուցիչները»,-հավելել են վարչությունից:

Մահացածի ինքնությունը, ինչպես նաև միջադեպի պատճառները դեռ ճշտվում են:

 

Նույն շարքից