Հասարակություն 

Սիրիական Ալ-Բաբում 2 թուրք զինվոր է սպանվել

analitik.am

 

Թուրքական զինված ուժերի ու դրանց հետ համագործակցող սիրիական հակակառավարական զինված խմբավորումների վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Ալ-Բաբ շրջանում 2 թուրք զինվորական է սպանվել: Եվս 2-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ զինվորականները սպանվել են Ալ-Բաբում անհայտ անձանց կողմից թուրքական զիվորական շարասյան վրա կատարված հարձակման հետևանքով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինված ուժերն Անկարայի հովանավորյալ սիրիական վարձկան զինված խմբավորումների հետ միասին 2016-ին իրականացրել էին «Եփրատի վահան» օպերացիան։ Դրան հաջորդած մի քանի այլ գործողություննրի արդյունքում գրավել և իրենց վերահսկողության տակ են պահում Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ:

Թուրքական ներխուժումները տեղի են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի քողի տակ՝ ավելի շատ նպատակ ունենալով ոչնչացնել տեղաբնակ քրդերի ռազմական ներկայությունը:

ermenihaber

 

 

Նույն շարքից