Հասարակություն 

Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն մերժեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

analitik.am

 

Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը, փոխանցում է Aysor.am-ը։

ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի նախագահի ու անդամների կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի ու եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը։

«Սակայն օրենքով նախատեսված համապատասխան ժամկետները խախտված լինլու պատճառով ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել», - ասաց Ջհանգիրյանը։

 

 

Նույն շարքից